Շոտլանդիան կարող է չհամաձայնել «բրեքսիթ»-ին
Շոտլանդիայի կառավարությանղեկավար, առաջին նախարարՆիկոլա Ստերջենը հայտարարել է, որ երկրի իշխանությունները կարող են վետո դնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշման վրա: Այս մասին Ստերջենը հայտնել է BBC-ի հետ հարցազրույցում: Նրա խոսքով, եթե բրիտանական կառավարությունը Շոտլանդիայի ղեկավարների առջև դնի Եվրամիություից դուրս գալու հարցը, ապա ինքը կխնդրի խորհրդարանին, որում իր գլխավորած ուժը 129-ից 63 մանդատ ունի, դեմ քվեարկել այդ որոշմանը: