Հակառակորդի կրակոցից ԼՂ ՊԲ զինծառայող է զոհվել
Ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ-ի զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը... Читать дальше...