Եվրոպան մարդասիրական օգնություն է տրամադրում Վենեսուելային
Վենեսուելայում Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպանները հանդիպել են ընդդիմության առաջնորդ, իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոյի հետ: Դեսպանները հայտնել են, որ եվրոպական երկրները մարդասիրական օգնություն են ցուցաբերում հումանիտար ծանր իրավիճակում հայտնված Վենեսուելային: Հանդիպումը կայացել է խորհրդարանում, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ:
Խուան Գուայդոն լրագրողներին հայտնել է, որ եվրոպական երկրները ավելի քան 18 միլիոն դոլարի հումանիտար օգնություն են ցուցաբերում, իսկ Ֆրանսիան ևս 70 տոննա սննդամթերք ու դեղորայք է հատկացնում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի անկյուն մղված նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանով զինվորականները չեն թույլատրում ԱՄՆ-ից ուղարկված մարդասիրական օգնության մուտքը հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելա: