Երեկոյան տեղումներ են սպասվում, Երևանում հնարավոր է թույլ թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
Այսօր երեկոյան ժամերին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Առաջիկա գիշերը, դեկտեմբերի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կշարունակի նվազել:
Երևանում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, դեկտեմբերի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: