«Իմ քայլը» դաշինքը կոալիցիայի անհրաժեշտություն չի տեսնում
«Իմ քայլը» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լենա Նազարյանը «անառարկելի» է բնորոշում իր թիմի գրանցած հաղթանակը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական այս ուժը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը։