«Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել եւ հռչակել է իր անկախությունը նույն իրավական հիմքերով, ինչ Հայաստանը եւ Լիտվանե. Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի դեսպանին
Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները եւ նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով այցելել Լիտվա... Читать дальше...