Վնասազերծված խմբի 6 անդամների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը
Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փակ նիստում բավարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված և ծանր հանցագործություններ նախապատրաստվելու մեջ կասկածվող խմբի անդամների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Ներկա դրությամբ դատարանն արդեն բավարարել է խմբի 6 անդամներին կալանքի վերցնելու միջնորդությունը: Ընդհանուր հաշվով բերման է ենթարկվել 21 անձ: Այս մասին հաղորդել են բերման ենթարկվածների փաստաբաններ Լևոն Հայրապետյանը և Ինեսա Պետրոսյանը... Читать дальше...