Սերժ Սարգսյանը ընտրվել է ՀՀ վարչապետ
Արմինֆո.Սերժ Սարգսյանը ձայների 76 «կողմ», 17 «դեմ» հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 93 պատգամավոր, անհրաժեշտ էր ընդամենը 53 ձայն, ձեռնպահ ձայներ չեն եղել:
Սարգսյանի օգտին քվեարկել են`ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ դեմ են քվեարկել «Ելք»-ը`5 պատգամավոր և «Ծառուկյան» դաշինքը`12 պատգամավոր (31-ից):