«Երևան Ջուր» ընկերությունում Veolia Group–ի ներդրումները 9 տարում կազմել են 14,6 մլրդ դրամ
«Երևան Ջուր» ընկերությունում Veolia Group–ի ներդրումները 9 տարում կազմել են 14,6 մլրդ դրամ, ինչը 4 մլրդ դրամով գերազանցում է կառավարման մասին պայմանագրով նախատեսված ցուցանիշը, երեքշաբթի լրագրողներին ասաց «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը։