USAID-ն ավելի քան 466 մլն դրամ կհատկացնի Հայաստանում ժողովրդագրական ուսումնասիրություններ անցկացնելու համար
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի Վիճակագրության ազգային ծառայությանը կտրամադրի ավելի քան 466 մլն դրամ` «2015թ. Հայաստանում ժողովրդագրության և առողջության հարցերի ուսումնասիրություն» ծրագրի իրագործման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը հինգշաբթի կայացած նիստի արդյունքում։