Մի շարք փոփոխություններ են սպասվում Հայաստանի անձնագրային համակարգում
Հայաստանի անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ, նշված է ՀՀ ոստիկանության Facebook–յան էջում։
Ինչպես նշվում է գրառման մեջ, մրցույթով ձեռք են բերվելու հերթագրման սարքավորումներ, որոնք կտեղադրվեն անձնագրային ծառայություններում։ Անձնագրային ծառայություններում կտեղադրվեն մանր վերադարձնող տերմինալ սարքավորումներ։
Ոստիկանության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հայտարարվել է մրցույթ ԱՎՎ պաշտոնական էլեկտրոնային կայք ստեղծելու համար։ Միաժամանակ, հայտարարվել է մրցույթ անձը հաստատող էլեկտրոնային նոր փաստաթղթրի համակարգ ներդնելու համար, ինչի արդյունքում բիմոետրիկ անձնագրերի լուսանկարով էջը կփոխվի պլաստիկ էջով, որը կլինի առավել դիմացկուն և արդիական, նոր համակարգով հնարավորւթյուն կստեղծվի քաղաքացուց պահանջվող բոլոր փաստթղթերը սկանավորել բազայում, այսինքն պատճեններ չեն պահանջվի, անձնագրային ծառայություններում բոլոր պատուհանների մոտ կտեղադրվեն նույնականացման քարտի և բիմոետրիկ անձնագիր ստանալու դիմում վերացնելու համար լուսանկարչական ապարատներ, մատնահետք վերցնող սարքեր և այլ անհրաժեշտ սարքավորումներ, ինչի նպատակը պասարկման կետերի ավելացմամբ ծառայության որակի բարձրացումն է՝ հերթերից խուսափելու նպատակով։–0–