Inecomobile` բջջային հավելված բոլորի համար
Ինեկոբանկը շարունակում է զարգացնել հեռահար բանկային ծառայությունները՝ գործարկելով նոր հնարավորություններ InecoMobile հավելվածում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը՝ Ինեկոբանկը շարունակում է զարգացնել հեռահար բանկային ծառայությունները՝ գործարկելով նոր հնարավորություններ InecoMobile հավելվածում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հետաքրքրության մեծ ալիք բարձրացրած InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն ՀՀ բանկերի կողմից թողարկված ArCa, Visa, Master վճարային քարտեր, ինչպես նաև` միջազգային MasterCard վճարային համակարգի քարտեր։ Ընդամենն անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով։
Բանկից տեղեկացնում են, որ քարտի կցման հնարավորության հետ զուգահեռ Ինեկոմոբայլ հավելվածում գործարկվել է ևս մեկ գործիք՝ «պարբերական վճարումների կատարում», որի շնորհիվ հաճախորդները ստիպված չեն լինի ամեն ամիս կատարել նույն գործարքները, այլ հենց հավելվածի միջոցով կարող են հանձնարարել Բանկին իրենց փոխարեն իրականացնել այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝ կոմունալ վճարումները, վարկի ամսական մարումները, վարձավճարների փոխանցումները և այլ պարբերական վճարումներ։ Այս գործիքն օգտատերերին թույլ կտա նաև կցված քարտերից կատարել պարբերական համալրումներ իրենց Ինեկոբանկի հաշիվներին և ստանալ հնարավորություն օգտվելու բանկի կողմից մատուցվող օնլայն և մոբայլ ամբողջական ծառայություններից։
«Ինչպես և խոստացել ենք, Բանկը մշտապես կատարելագործելու է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով առավել հարմար և հասանելի։ Այս տարվա ընթացքում Բանկը կներդնի ևս մեկ նորարարական լուծում, որը էականորեն կբարձրացնի քարտային պրոդուկտների գրավչությունը հաճախորդների համար», - նշել է բանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։
Մանրամասների համար կարելի է այցելել www.inecobank.am կամ զանգահարել 8115։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
· 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
· 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
· 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
· 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
· 2018թ.-ին առաջինը բանկային համակարգում գործարկեց նորարարական և ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարտֆոնի միջոցով:–0–