Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքը
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում երկրորդ և եզրափակիչ ընթերցմամբ ընդունեց «Բարեգործության մասին» աղմկահարույց օրենքը։
p
bԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/./b Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում երկրորդ և եզրափակիչ ընթերցմամբ ընդունեց «Բարեգործության մասին» աղմկահարույց օրենքը։
/p
p
Ինչպես նշեց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, փոփոխություններով նախատեսվում է կառավարության մարմնում բարեգործական ծրագրերի դասակարգմամբ զբաղվող մարմնի ստեղծումը։ br
br
«Ընդ որում` մարմինը կգործի բացառապես այն ծրագրերի համար, որոնցում բարեգործը կցանկանա ստանալ օրենքով նախատեսված խրախուսում կամ արտոնություններ, այդ թվում` հարկերից և տուրքերից, կոչումներից ազատում և այլն»,– ասաց Հովհաննիսյանը։
/p
p
Մյուս բոլոր դեպքերում, փոխնախարարի խոսքով, բարեգործները կկարողանան իրականացնել իրենց սովորական բարեգործական գործունեությունը, և պետկառույցը չի միջամտի։
/p
Ի պատասխան պատգամավորների մտահոգությանը, որ դա կարող է խոչընդոտել բարեգործական գործունեությանը, նա նշեց, որ այս լրացումներով չեն նեղանում բարեգործության շրջանակները, իսկ հենց իրենց` բարեգործների համար, նոր պարտավորություններ չեն ստեղծվում։br
br
Տվյալ օրինագիծն ավելի վաղ դժգոհության ալիք էր առաջացրել «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների մոտ, ովքեր պահանջում էին հետ կանչել օրինագիծը խորհրդարանում։ Նրանցից ոմանք կարծում էին, որ փոփոխությունների ընդունումը զգալիորեն կրճատում է բարեգործական գործունեության իրականացման հնարավորությունները, այդ թվում` նախընտրական ժամանակահատվածում։ br
br
Սակայն, ինչպես ավելի ուշ հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խմբակցությունը որոշակի մտահոգություն ուներ, որ գործընկերների հետ խորհրդակցություններից հետո փոխզիջում է գտնվել, իսկ մյուս հայտարարություններն ընդամենը ԶԼՄ–ների ինսինուացիաներն են։ br
br
Արդյունքում խմբակցությունը միաձայն քվեարկել է լրացումների ընդունման օգտին։ -0-br
br
br