Կարեն Կարապետյանը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
p
bԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/./b Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
/p
p
Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի,հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար:
/p
p
«Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
/p
p
Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվիրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձրպատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը:-0-
/p