ԱՀ ՊՆ հրապարակել է շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժի կադրեր է հրապարակել։
p
bՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. /bԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
/p
p
Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:
/p
p
«Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
/p