Փաշինյանը կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը
Այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։
p
bԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/./b «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը։
/p
p
Այս առավոտյան ցուցարարներն արգելափակել էին կառավարության շենքերի մուտքերը։ Մեծ թվով ոստիկաններ էլ բացեցին արգելքն ու հետ մղեցին ակցիայի մասնակիցներին։
/p
p
«Կոչ եմ անում ձեզ վայր դնել վահաններն ու մահակները, և դա կլինի մեր հաղթանակը։ Դուք պետք է հայտարարեք, որ պատրաստ եք անցնել ընդդիմության կողմը»,– հայտարարեց Փաշինյանը։
/p
p
Նա նաև կոչ արեց նախարարությունների աշխատակիցներին սկսել «թավշյա» հեղափոխությանն ու ընդդիմությանը սատարելու ստորագրահավաք։–0–
/p