Վերանշանակվեցին ԱԳՆ և ՊՆ նախարարները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կառավարությունում նշանակումների երկու հրամանագիր է ստորագրել։
p
bԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/./b Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կառավարությունում նշանակումների երկու հրամանագիր է ստորագրել։
/p
p
Այսպես, մի հրամանագրի համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը, իսկ երկրորդ հրամանագրով Հայաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը։
/p
p
Նախորդ կառավարության կազմում Սարգսյանը և Նալբանդյանը զբաղեցրել են նույն պաշտոնները։nbsp;
/p
p
Չորեքշաբթի ավելի վաղ նախագահը Կարեն Կարապետյանին նշանակել է Հայաստանի առաջին փոխվարչապետ, իսկ Վաչե Գաբրիելյանին և Արմեն Գևորգյանին` փոխվարչապետներ։br
/p
p
Ապրիլի 9–ին անցկացվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը։
/p
p
Ապրիլի 17–ին Ազգային ժողովը 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։ -0-br
br
/p