Նախկին նախարարներից մեկը կարող է կրկին ներառվել ՀՀ նոր կառավարության կազմում
ՀՀ նոր նախագահի` պաշտոնական լիազորությունները ստանձնելուց հետո կառավարությունը հրաժարական կտա։
p
bԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/./b Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա, գրում է «Ժողովուրդը»։
/p
p
Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում:
/p
p
«Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում», – նշում են հոդվածի հեղինակներն ու հիշեցնում, որ Գրիգորյանը ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ:–0–
/p
p
nbsp;
/p