Սերժ Սարգսյան. մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի (ՎԻԴԵՈ)
Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է ՀՀ նախագահը, կլուծարվի։
p
bԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/./b Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում։
/p
p
«Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին: Ցանկանում եմ մաղթել ձեզ վճռականություն», – ասել է ՀՀ նախագահը։
/p
p
Նա վստահություն է հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ:br
/p
p
«Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Խորհրդում ընդգրկվել են ինչպես տարիների փորձառություն ունեցող պրակտիկ դատավորներ, այնպես էլ իրավաբան-գիտնականներ: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին» – նշել է ՀՀ նախագահը։
/p
p
Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է ՀՀ նախագահը, կլուծարվի։ Բարձրագույն դատական խորհուրդը բաղկացած կլինի 10 անդամից, որոնցից հինգը կլինեն ԱԺ–ից, մնացածը` բոլոր ատյանների դատարանների դատավորների թվից։ Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի առաջին նախագահ է ընտրվել ՀՀ ՍԴ նախկին նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը։
/p
p
Խորհրդի անդամները կընտրվեն 5 տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է դառնալ առնվազն 10 տարի աշխատանքային փորձ ունեցող դատավորը։
/p
p
Խորհուրդը կլինի անկախ պետական մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։–0–
/p
p
iframe title=Նախագահը հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին width=640 height=360 src=https://www.youtube.com/embed/ilCTbbmvL2g?feature=oembed frameborder=0 allow=autoplay; encrypted-media allowfullscreen=
/iframe br
/p