Հայաստանի բասկետբոլիստներին խմբային մրցաշարը հաղթահարել չհաջողվեց
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին եւ պարտվեց 66:83 հաշվով եւ դուրս մնաց պայքարից: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կշարունակի ելույթները «B» խմբում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ