Արթուր Բաղդասարյանը խոստովանում է, որ ինքը նպատակ է ունեցել, որ մարտի 1-ի հավաքին քիչ մարդ գա ու պաշտոն է ստացել
Մարտի 1-ի բացահայտման մեջ խիստ շահագրգիռ եմ նաեւ ես ինքս, որովհետեւ շատ կեղտոտ լրատվական հակաքարոզչություն իմ դեմ իրականացվեց: Նայում ես, youtube-ում գրված է՝ փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար եւ հետո եղավ Մարտի 1: Ժողովուրդ ջան, ես Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել եմ մայիսի 5-ին, գուցե իմ որոշումը ճիշտ չի հասկացվել, բայց ես դա արել եմ մի բանի համար, որ ավելի շատ մարդու արյուն չթափվի»: