Ցուցարարները պետական շենքերի մուտքերը փակում են. Փաշինյանը կոչ է անում պետական որեւէ գույք չվնասել
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցուցի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ շարժվեցին Խորենացի փողոցով: Փաշինյանը հորդորեց ցուցարարներին շրջափակել կառավարական այն շենքը, որտեղ տեղակայված են մի քանի գերատեսչություններ, այդ թվում նաեւ՝ արտաքին գործերի նախարարություն: Մի քանի ցուցարարներ ուղղակի փակեցին այդ շենքի մուտքը: …