ՌԴ ԱԳՆ. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման առաջին քայլը Թբիլիսիինն է
ՌԴ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կախված է Թբիլիսիից: Մոսկվան հուսով է, որ դա տեղի կունենա, սակայն կարծում է, որ առաջին քայլը պետք է վրաց գործընկերներն անեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Դա կախված է վրացական կողմից: Մենք չենք խզել հարաբերությունները, Վրաստանն է խզել հարաբերությունները: Մենք հուսով ենք, որ ինչ-ինչ հանգամանքներում դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն Թբիլիսիի նախաձեռնությամբ»,- ասել է Կարասինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ դրա համար Մոսկվան «աշխատում է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ»: «Մենք լուծում ենք այն հարցերը, որոնք կարելի է կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»,-ասել է Կարասինը: