Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Տունն այնտեղ է, որտեղ քեզ սպասում են». Բաժուկովների կյանքը Հայաստանում

2022 թվականի նոյեմբեր։ Գիշերվա մեկին դոմոֆոնը լուռ էր։ Երեք երեխա, հինգ ճամպրուկ, երկու մեծահասակ՝ սառը երեւանյան բակի մեջտեղում։ «Ձեր ամրագրումը չեղարկվել է», - հեռախոսից հնչեց քնկոտ ձայնը։ Մեկ նախադասությամբ ընտանիքը մնաց փողոցում։

Երեկ ամեն ինչ հստակ ու կազմակերպված էր թվում, իսկ հիմա՝ ոչինչ պարզ չէր։ Երեխաները նվնվում էին, ճամպրուկները՝ խանգարում։ Երեք տարեկան Ալինան սայթաքեց ու ընկավ աստիճաններից։ Նրա ձայնը լսվեց ողջ բակում։ Լույսերը միանգամից վառվեցին։ Բակից դուրս նայող հարեւաններին բացատրեցին, որ նոր են եկել եւ հանկարծակի մնացել են առանց բնակարանի։ Երրորդ հարկում ապրող ռուս ծրագրավորողներն առաջարկեցին իրենց մոտ բարձրանալ, զանգեցին ծանոթ գործակալին, եւ երկու տուն այն կողմ բնակարան գտան՝ մեծ, բայց առանց ջեռուցման։ «Բրդյա գուլպաներ հագանք, որ չմրսենք», - ժպտում է Յուրի Բաժուկովը՝ հիշելով առաջին գիշերը նոր տանը։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Յուրին ու Վարվառան սկսեցին մտածել տեղափոխվելու մասին։ Գլխավոր պատճառը երեխաների՝ Արտյոմի, Լիզայի ու Ալինայի ապագան էր։

Սկզբում ընտանիքը ուսումնասիրում էր Ղազախստան կամ Վրաստան տեղափոխվելու տարբերակները: 

«Մեզ համար ամենակարեւորը երեխաների անվտանգությունն ու նրանց մտքի ազատությունն ապահովելն էր: Ուզում էինք, որ նրանց համար հարմար լինի սովորել եւ շփվել: Լեզուն ու մշակույթը կարեւոր են: Ուսումնասիրեցինք, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում ռուսալեզու երեխաներին, եւ առաջին տպավորությունը շատ դրական էր՝ չկա ագրեսիա կամ խտրական վերաբերմունք: Մարդիկ բարեհամբույր ու բաց են», - ասում է Յուրի Բաժուկովը։

Առաջին ամիսներին հարմարվելը հեշտ չէր: Սկզբում երեխաները հաճախում էին ռուսական դպրոց։ 

«Ռուսական դպրոցում հայերենը յուրացնելու հարցում առաջընթաց գրեթե չկար: Երեխաները իսկապես սկսեցին հայերեն սովորել միայն այն ժամանակ, երբ լիովին մտան հայկական միջավայրի մեջ»: 

Յուրին պատմում է, որ իրենց համար կարեւոր էր, որ երեխաները ոչ միայն հայերեն խոսեն, այլեւ հասկանան տեղական կոլորիտը՝ ավանդույթները, սովորությունները, շփման ձեւերը։ «Խոսակցական հայերենն ուրիշ է. այստեղի պատանիներն իրենց հատուկ բառեր ունեն, կատակներ։ Դրանք բոլորովին այլ են, քան ռուսական միջավայրում։ Այդ ամենին պիտի կամաց-կամաց ծանոթանալ, ընդունել, որ քեզ տեղացի զգաս», - ասում է նա։

Յուրին ընդգծում է, որ իրենք չեն սահմանափակում երեխաների ապագան։ «Հետո, եթե ուզեն, կարող են գնալ Ամերիկա կամ այլ երկիր։ Բայց քանի որ մենք հիմա այստեղ ենք ապրում եւ առաջիկա տարիներին էլ այստեղ ենք մնալու, կարեւոր է, որ իրենց այստեղ հարմարավետ զգան։ Գոնե մինչեւ չափահաս դառնալը։ Արտյոմը հիմա 13 տարեկան է, այսինքն՝ առնվազն հինգ տարի դեռ պետք է Հայաստանում ապրի։ Հետո արդեն ինքն է որոշելու՝ ինչ անել»։


Երբ տեղափոխվել էին, Ալինան 3 տարեկան էր եւ սկսեց մանկապարտեզ գնալ։ «Առաջին երկու շաբաթը սառած աչքերով գնում-գալիս էր ու ոչ մի բան չէր հասկանում», - հիշում է հայրը։

Երկու ամիս անց Ալինան սկսեց հայերեն հասկանալ, մոտ երրորդ-չորրորդ ամսից էլ սկսեց իր հասակակիցների հետ հայերեն խոսել։ 

«Հիմա Ալինան ազատ խոսում է հայերեն, առանց ակցենտի, բայց այբուբենը դեռ չի սովորել։ Այս տարվանից նա առաջին դասարան է գնում: Ծիծաղելի է՝ բոլորս այբուբենը գիտենք, բայց խոսել չենք կարողանում, Ալինան այբուբենը չգիտի, բայց խոսում է», - ժպտում է Յուրին։

Այսօր մեծ երեխաները կիթառի եւ հիփ-հոփ պարերի դասերի են գնում, Արտյոմը երազում է խաղեր ստեղծել, իսկ Ալինան աստիճանաբար հարմարվում է դպրոցական կյանքին: Յուրին եւ Վարվառան զբաղվում են լուսանկարչությամբ ու տեսանկարահանումներով՝ այդպես գումար վաստակելով առօրյա ծախսերի համար։ 

Մի օր տանը Յուրին կարճ տեսանյութ նկարեց, որտեղ Ալինան երգում էր մանկապարտեզում սովորած երգերից մեկը։ Տեսանյութը մնաց հեռախոսում՝ գրեթե մոռացված։ Երկու շաբաթ անց, հանկարծ գտնելով այն, տեղադրեց Instagram-ում։

«Մենք երբեք բլոգ վարելու մասին չէինք մտածել։ Մտնում եմ՝ տեսնեմ, 350 «լայք» ունի տեսանյութը։ Սկսեցի մեկնաբանությունները կարդալ։ Մարդիկ գրում էին, որ երեխան շատ գեղեցիկ եւ մաքուր հայերեն է խոսում, առանց ակցենտի։ Բոլորը հիացած էին։ Մտածեցի. եթե մարդկանց դուր է գալիս, գուցե փորձեմ ուրիշ բան էլ նկարել», - պատմում է Ալինայի հայրիկը։


Այդպես ծնվեց կարճ տեսանյութերի գաղափարը, որոնցում Յուրին ռուսերեն հարցեր է տալիս, իսկ Ալինան պատասխանում է հայերեն՝ որպես յուրօրինակ «հայերենի դաս»։

«Չէի ցանկանում, որ սա երեխայի շահագործման վերածվի։ Ուստի Ալինան բլոգին վերաբերվում է որպես աշխատանքի եւ ստանում է իր մանկական «աշխատավարձը»», - ժպտում է Յուրին։

Բլոգը սկսեց արագ աճել։ Առաջին տեսանյութերից մեկը մի քանի հազար դիտում ունեցավ, ինչը ընտանիքի համար անսպասելի էր։ «Երբ հրապարակում ես ինչ-որ բան եւ այն հանկարծակի մեծ արձագանք է ստանում, դա շատ անսովոր է», - խոստովանում է Յուրին։


Այսօր բլոգը հավատարիմ հետեւորդներ ունի, բայց ընտանիքը դեռ չի մտածում այն դրամայնացնելու մասին։

«Մենք լուսանկարչությամբ ու տեսանկարահանմամբ ենք ապրուստ վաստակում։ Բլոգը մեր եկամտի աղբյուրը չէ։ Գուցե ապագայում ինչ-որ բան մտածենք, բայց հիմա դա ուղղակի հաճույքի ու մարդկանց հետ շփման ձեւ է», - բացատրում է Յուրին։

Բաժուկովների ընտանիքը Հայաստան էր եկել 5 ճամպրուկով, սակայն 2025 թ. հունվարի վերջին Վարվառան ստիպված վերադարձավ Ռուսաստան՝ փաստաթղթային գործերը կարգավորելու համար։ 

«Անմիջապես զգացի՝ սա արդեն իմ տունը չէ։ Բազմոցը, անկողինը, որ նախկինում հարմարավետ էր թվում, այլեւս հարմար չէին թվում։ Յուրիին գրում էի. «Ուզում եմ տուն գալ, ուզում եմ Երեւան վերադառնալ», - հիշում է Վարվառան։

Յուրին էլ հավելում է. «Հայաստանից հետո Ռուսաստանում տարօրինակ տպավորություն ունեցա։ Սնունդն ու ջուրը վատն էին թվում, իսկ մարդիկ՝ մռայլ եւ ջղային»:

Երբ Բաժուկովները Ռուսաստանում էին ապրում, տոնական առիթների համար մոտակա հացի փռից նույն «պիրոգ»-ն էին պատվիրում։ «Այնքան համեղ էին, որ 
ոչ մի ուրիշ բան պատվիրելու մասին չէինք մտածում», - պատմում է Յուրին։

Երբ Վարվառան վերադարձել էր Ռուսաստան, որոշեց այդ նույն սիրելի «պիրոգ»-ից պատվիրել։ Իսկ երբ բացեց ճաշացանկը, զարմացավ. այնտեղ հայկական ուտեստներ կային՝ տոլմա, հարիսա, մածուն, մատնաքաշ։ 

«Ուսումնասիրեցի կայքը ու պարզվեց՝ ընկերության անունը «Կարաս» է։ Հացատան տերը հայ է», - ժպտում է Վարվառան։

Իրենց քաղաքում փոքրիկ Հայաստանը գտնելն անսպասելի ու ջերմ բացահայտում էր։ «Պատվիրեցի ոչ միայն պիրոգ, այլեւ՝ հարիսա։ Ինձ համար հատուկ պահ էր», - ծիծաղում է Վարվառան։

Յուրին ավելացնում է. 

«Տունը միայն պատերը չեն։ Տունն այն տեղն է, որտեղ քեզ լավ ես զգում, որտեղ խաղաղություն կա։ Ռուսաստանում այլեւս տան զգացում չունեի։ Հայրենիքը մոր նման է՝ մի հատ է, անփոխարինելի է, բայց տուն կարող ես տարբեր վայրերում ունենալ։ Տունն այնտեղ է, որտեղ քեզ լավ ես զգում, որտեղ քեզ սպասում են: Այսօր իմ տունը Հայաստանում է»։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net