Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների» անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին
Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ «ԼՂ-ում հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին տեղեկացրել է ռուսական խաղաղապահ առաքելությանը և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնին:
The post Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում «հակաահաբեկչական միջոցառումների» անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին appeared first on ԳԱԼԱ.