ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Տաջիկստան
Միացյալ Նահանգների կառավարական պատվիրակությունը՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի գլխավորությամբ մայիսի 23-ից մինչեւ 27-ը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան: Այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը: