Արշավինը հեգնանքով է արտահայտվել Բելառուսի առաջնության մասին
Ռուսաստանի հավաքականի, «Զենիթի» և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձկավող Անդրեյ Արշավինը հեգնանքով է արտահայտվել այս օրերի ընթացող Բելառուսի առաջնության մասին:
«Բելառուսի առաջնությունը լավն է: Միացրեք այն և հանգիստ քնեք»,-ինստագրամյան ուղիղ եթերում ասել է ռուս ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ կորորնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Հին աշխարհամասի երկների առաջնություններից ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը: