Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 8 մարդ է տուժել (լուսանկարներ)
Բաքվի խոշորագույն «Սադարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է տուժել, հայտնում է ria.ru-ն՝ տարածքային բժշկական ստորաբաժանումների վարչության միավորմանը հղումով:
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության հինգ բրիգադ: Ըստ հաղորդման՝ հոսպիտալացվել է մեկ մարդ՝ գլխի վնասվածքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում երեքշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել քաղաքի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում:
Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է շուկայի կենտրոնում, այդ պատճառով հրշեջ մեքենաները դժվարացել են մտնել դեպքի վայր: Ականատեսների խոսքով՝ հրդեհվել Է մի քանի խանութ:
«Սադարակ» առևտրի կենտրոնը տեղակայված է Բաքվի արվարձանում: Դրա մակերեսը 100 հեկտար է: Այն ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի ավելի քան 12 հազար օբյեկտ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, մեկ հարկանի մեծածախ պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ: