World News in Armenian





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Անկեղծ մղումներով առաջարկում եմ համագործակցել․ Ռուստամ Բադասյանը պատասխանել է Դավիթ Հարությունյանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է  Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներին

«Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, դեկտեմբերի 11-ին անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել իմ կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ: Խորապես հարգելով նման ձևաչափով մասնագիտական նկատառումներ ներկայացնելու մոտեցումը՝ ներկայացնեմ նաև իմ հակափաստարկները՝ ի պատասխան արդարադատության նախկին նախարարի դիտարկումների:

1⃣ Փաստարկ 1-ում բարձրացված հարցի կապակցությամբ պետք է նշել, որ արդարադատության նախարարությունը երբևէ չի նույնացրել գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի մոդելը առաջարկվող տարբերակի հետ և մի շարք դեպքերում շեշտել է դրանց տարբերությունները: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի վկայակոչումը նպատակ է հետապնդել միայն մատնանշել, որ մեր օրենսդրությամբ արդեն իսկ առկա է վաղ կենսաթոշակի համակարգ, որի առհասարակ գոյության հնարավորությունը մի շարք անձանց կողմից կասկածի տակ էր դրվում: Հատկանշական է, որ հենց պարոն Հարությունյանը իր տեքստում (Փաստարկ 1, երրորդ պարբերություն, երկրորդ նախադասություն) գործող հնարավորությունը անվանում է «վաղ կենսաթոշակ»: Պարոն Հարությունյանը նշել է, որ տրամաբանական է վաղ կենսաթոշակի իրավունք տալ միայն առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորներին, ինչը «արդարացված է ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է»: Այս դիտարկումը ևս մեկ անգամ հիմնավորում է 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նոր մոդելի կյանքի կոչման անհրաժեշտությունը, քանի որ հենց պարոն Հարությունյանը ինքը գործող վաղ կենսաթոշակի համակարգը հիմնավորում է սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ դատավորի կարգավիճակը միասնակացնելու պահանջով: Մեր կողմից առաջարկվող հնարավորությունը ևս մեկ գործիք է Սահմանադրական դատարանը դարձնելու այնպիսին, ինչպիսին 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված է՝ հաշվի առնելով ինչպես դատավորների պաշտոնավարման տարիքի տարբերությունները, այնպես էլ ընտրման մեխանիզմը և այլն: Բացի այդ նշվել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն): Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 60-րդ կետի բառացի շարադրանքն է. «Նախ և առաջ Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ունենան միևնույն կարգավիճակը՝ անկախ նրանից՝ նշանակվել են մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները, թե դրանից հետո: Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականը նշանակված դատավորների վաղ կենսաթոշակի համակարգին, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղաժամկետ կենսաթոշակային համակարգերը, երբ դրանք պարտադիր էին, կամ երբ նրանք ազդում էին մեծ թվով դատավորների վրա: Սակայն, այս քննադատությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ հրաժարականը կապված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման հետ:»: Այսպիսով՝ կարելի է եզրահանգել, որ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների միևնույն կարգավիճակ ունենալը, իսկ վաղ կենսաթոշակի համակարգը ակնհայտորեն քննարկվում է մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները նշանակված դատավորների համատեքստում: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի և առաջարկվող տարբերակի միջև ստացվող գումարների տարբերությունների մասին փաստարկը որևէ կերպ չի հերքվել, ավելին ընդգծվել է իմ կողմից Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս:

2⃣ Փաստարկ 2-ում նշված դրույթները տրամաբանական հակասության մեջ են Փաստարկ 1-ում ներկայացված այն մտքին, որ ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից արդարացված է վաղ կենսաթոշակի գործող համակարգը (առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների համար): Եթե սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, ինչպես պնդում է պարոն Հարությունյանը, և յուրաքանչյուր օրենքի կարգավորում, որը նպաստում է ավելի արագ կյանքի կոչվելուն հակասահմանադրական է և անթույլատրելի, ապա առնվազն նման գնահատականներ պետք է հնչեն նաև գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի նկատմամբ, ինչը, սակայն, որակվել է որպես «տրամաբանական և արդարացված»: Բացի այդ, անհասկանալի է նաև այն հիմնավորումը, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորները ընտրվում են Հանրապետության նախագահի, Կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկած թեկնածուներից՝ Ազգային ժողովի կողմից: Առաջադրման այս համակարգը ինքնին ապահովում է թեկնածուների ներկայացումը այնպիսի մարմինների կողմից, որոնք չեն կարող պատկանել մեկ քաղաքական ուժի: 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ այն նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների շարունակում այն դեպքում, երբ մնացած բոլոր դատարանների նախագահների համար նախատեսված է նոր ընտրության կարգ:

3⃣Միջազգային փորձի առնչությամբ նախ հարկ է նշել, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները, ինչը բազմիցս նշվել է նախագծի հեղինակների կողմից: Հիմնավորումները ներկայացնելիս ներկայացվել է միջազգային պրակտիկայի ամբողջական պատկերը: Այսպես՝ օրինակ Հունգարիայի և Լեհաստանի փորձը առանձնացվել է որպես վաղ կենսաթոշակի հարկադիր կառուցակարգի օրինակ՝ Նախագծի հիմնավորումներում բառացիորեն նշելով հետևյալը. «Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու՝ Հունգարիայի և Լեհաստանի մոդելները ԵՄ և ԵԽ կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից խնդրահարույց են որակվել դատարանների անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և տարիքի հիմքով խտրականության (Եվրոպական հանձնաժողով) տեսանկյունից:»:

4⃣ Վկայակոչվել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007 թվականի զեկույցը՝ նշելով, որ դրանում անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց։ Մինչդեռ, հարկ է նշել, որ նշված զեկույցում քննադատության է արժանացել ոչ թե Նախագծի կարգավորումները, այլ այն, որ Նախագծով ամրագրված վաղ կենսաթոշակի կառուցակարգը օգտագործվել է որպես որոշ դատավորներին՝ նրանց լիազորությունները դադարեցնելու և նրանց բոլոր արտոնություններից զրկելու սպառնալու գործիք:

5⃣Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կողմից վաղ կենսաթոշակի վերաբերյալ եզրակացությանը՝ նշվել է, որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված պայմանները դարձրել է ֆիկցիա, մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ կենսաթոշակի իրացման ժամկետային պայմաններ չի քննարկել և չի անդրադարձել այդ իրավունքի իրացման համար նախատեսված Նախագծի ժամկետին:
Հ.Գ. Անկեղծ մղումներով առաջարկում եմ պարոն Հարությունյանին համագործակցել Արդարադատության նախարարության հետ՝ հատկապես նման կարևոր նախագծերի մշակման աշխատանքների ընթացքում և մասնագիտական առաջարկները ներկայացնել նաև դրանց հանրային քննարկման փուլում:

 

The post Անկեղծ մղումներով առաջարկում եմ համագործակցել․ Ռուստամ Բադասյանը պատասխանել է Դավիթ Հարությունյանին appeared first on ԳԱԼԱ.

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Написал сообщение родным и исчез: Депутат и бизнесмен внезапно пропали на вертолёте Robinson под Архангельском



Здоровье

Новосибирские хирурги провели сложную операцию по удалению опухоли позвоночника






Новости 24 часа

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника



Game News

Над Destiny Rising работают бывшие разработчики Diablo Immortal



Москва

Бородач в чёрном попытался украсть мальчика из школы. Чужие родители отбили ребёнка



News Every Day

Raging Richarlison slams ‘f***ing s***’ card as Tottenham star’s EA FC 25 rating is revealed



Авто

В «Деловых Линиях» рассказали о росте спроса на интеграционные решения более чем в 3 раза



Москва

Культбригада выступила перед военными в Едином пункте отбора на службу в Москве



Кристина Орбакайте

Аншлаг с дырой: Как Орбакайте, Галкин и другие беглые российские звёзды выступают в полупустых залах США



Москва

Евгения Вершинина: 5 модных трендов этой осени



ATP

Александр Зверев снялся с турнира ATP-500 в Пекине



Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



Яндекс

Прослушивания Яндекс Музыка. Увеличение прослушиваний в Яндекс Музыка.



Симферополь

МВД: полиция в Симферополе задержала пенсионерку по подозрению в убийстве детей



Москва

В Москве ежегодно состоялся юбилейный, всероссийский, патриотический гала-концерт «Проза и поэзия» «Россия - семья семей»



Москва

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро



Москва

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Ростелеком» приглашает на конференцию по корпоративной мобильности и платформе ОС «Аврора»





Путин в России и мире
Москва

Михаил Котюков: реализация системы мер государственной поддержки местных экспортеров – одно из ключевых направлений нашей работы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский отреагировал на выделение нового пакета военной помощи от США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Диана Арбенина

ДС «Олимпийский»: в Рязани отменен концерт Арбениной 9 ноября



Москва

Более 20 вендинговых автоматов установили на Троицкой линии метро

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net