Պուտինն ու Էրդողանը Սոչիի հանդիպմանը ներկայացել են «միանման» հագուստով (տեսանյութ)
Կրեմլի լրագրողները նկատել են, որ այսօր Սոչիում հանդիպում անցկացնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոստյումները նույն գույնի են: Թվիթերյան էջում նրանք նշել են, որ նախագահների ընտրությունը համընկել է կոստյումի, վերնաշապիկի և փողկապի գույնի հարցում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահների խոսակցությունը կլինի «բովանդակալից, բարդ և ոչ արագ», որովհետև նրանք շատ հարցեր ունեն քննարկելու:
Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայում տիրող իրավիճակը՝ ելնելով Թուրքիայի ռազմական գործողություններից և 120 ժամով օպերացիան դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունից:
У лидеров России и Турции уже достаточно давно взгляды близки или совпадают. Сегодня они совпали и при выборе цвета костюма, рубашки и галстука pic.twitter.com/hTPoEdCdqT
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) October 22, 2019