Առաջին անգամ եմ այցելում Արցախ, և ես այստեղի իմ տեսածն ու լսածը փոխանցելու եմ իմ գործընկերներին: ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քվեբեկի Ազգային ժողովի անդամ Գի Ուելետը: Նա նշել է, որ ինքը մեծ բավականություն է ստացել Արցախից: Մինչ Արցախ գալը նա Քվեբեկում ապրող հայերից տեղեկացել է ԱՀ-ն …
The post Արցախը խաղաղության և իրավունքի երկիր է. Քվեբեկի Ազգային ժողովի անդամ appeared first on ԳԱԼԱ.
Առաջին անգամ եմ այցելում Արցախ, և ես այստեղի իմ տեսածն ու լսածը փոխանցելու եմ իմ գործընկերներին:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քվեբեկի Ազգային ժողովի անդամ Գի Ուելետը:
Նա նշել է, որ ինքը մեծ բավականություն է ստացել Արցախից: Մինչ Արցախ գալը նա Քվեբեկում ապրող հայերից տեղեկացել է ԱՀ-ն մասին: Գի Ուելետն իր խոսքում ընդգծել է, որ Արցախը խաղաղության և իրավունքի երկիր է:
Կանադայի պատվիրակության կազմում ընդգրկված Մոնրեալի գործադիր կոմիտեի անդամ Մարի Դերոսի խոսքով՝ ինքն առաջին անգամ է այցելում Արցախ:
«Շատ էի լսել Արցախի մասին. այն շատ գեղեցիկ լեռնային կանաչ երկիր է: Արցախը դրախտ է, Ստեփանակերտը՝ ժամանակակից քաղաք: Այստեղ ապրող երիտասարդները մեծ ներուժ ունեն, նրանք հանձնառու են Արցախը զարգացնելու հարցում:
Խրախուսելի է, որ Արցախի երիտասարդները ցանկանում են ապրել իրենց երկրում: Բոլորս էլ գիտենք, որ երկրի ապագան երիտասարդությունն է կերտում, հետևաբար, ես վստահ եմ, որ Արցախը մեծ ապագա ունի»,-մասնավորապես ասել է Մարի Դերոսը:
The post Արցախը խաղաղության և իրավունքի երկիր է. Քվեբեկի Ազգային ժողովի անդամ appeared first on ԳԱԼԱ.