Բեյրութի ամենաբարակ տունը, որի կառուցման պատճառը եղել է եղբայրների միջեւ թշնամությունը
Լիբանանցի երիտասարդը բազմահարկ այս տունը կառուցել է միայն այն նպատակով, որ եղբորը զրկի դեպի ծով նայող տեսարանից: Այժմ այն հանդիսանում է Բեյրութի տեսարժան վայրերից մեկը: Այդ արտասովոր տան պատի լայնությունը ամենանեղ հատվածում կազմում է 60 սմ, իսկ ամենալայն հատվածում՝ 2 մետր: Բեյրութում տունն անվանում են Ալ-Բասա, ինչն արաբերենով նշանակում է «թշնամություն»: Շենքը, որի կառուցման պատճառը …
The post Բեյրութի ամենաբարակ տունը, որի կառուցման պատճառը եղել է եղբայրների միջեւ թշնամությունը appeared first on ԳԱԼԱ.
Լիբանանցի երիտասարդը բազմահարկ այս տունը կառուցել է միայն այն նպատակով, որ եղբորը զրկի դեպի ծով նայող տեսարանից: Այժմ այն հանդիսանում է Բեյրութի տեսարժան վայրերից մեկը:
Այդ արտասովոր տան պատի լայնությունը ամենանեղ հատվածում կազմում է 60 սմ, իսկ ամենալայն հատվածում՝ 2 մետր: Բեյրութում տունն անվանում են Ալ-Բասա, ինչն արաբերենով նշանակում է «թշնամություն»:
Շենքը, որի կառուցման պատճառը երկու հարազատ եղբայրների միջեւ թշնամությունն էր, հիմնվել է 1950թ.-ին:
Հոր մահից հետո 2 եղբայր ժառանգություն են ստանում մի հողատարածք, սակայն համաձայնության չեն գալիս, թե ինչ պետք է կառուցվի դրա վրա: Իրավիճակն ավելի է սրվում, երբ նրանք հողի մի մասը զիջում են քաղաքային իշխանություններին: Դրա վրա կառուցվում է մունիցիպալ մի շինություն, եւ եղբայրներին մնում է անկանոն մի հողակտոր:
Եղբայրներից մեկն առանձնատուն է կառուցում, իսկ մյուսը որոշում է մնացած հողակտորի վրա մի արտասովոր նեղ տուն կառուցել: Հետագայում պարզ է դառնում, որ դա հենց այնպես չի արվել: Նոր շենքը կառուցվել է այնպիսի դիրքով, որ փակվի մյուս եղբոր առանձնատնից դեպի ծով նայող տեսարանը: Բնականաբար, անշարժ գույքի գինն անմիջապես ընկնում է: Հենց այդպես էլ այդ արտասովոր բարակ շինությունը դարձել է երկու եղբայրների միջեւ թշնամության խորհրդանիշ:
Հետագայում այդ նեղ շենքը ծառայել է որպես հասարակաց տուն, այնուհետ ապաստան փախստականների համար: Այն հնարավոր չէ վերակառուցել, քանի որ շրջակայքում ոչ մի մետր ազատ տեղ չկա:
Աղբյուր՝ Fishki.net
The post Բեյրութի ամենաբարակ տունը, որի կառուցման պատճառը եղել է եղբայրների միջեւ թշնամությունը appeared first on ԳԱԼԱ.