Երևանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի՝ հրազենի վնասվածքով դին. դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ. Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգույշ մահ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: