Երեկվա ու մի քանի օր առաջվա ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքում կատարվել են 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած դիրքերից․ Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել, հայտնելով, որ ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:
«Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ:
Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ... Читать дальше...