«Հաջողությունը տրվում է նրան, ով համարձակվում է». Արթուր Չիլինգարով
Արթուր Չիլինգարովը միակ բեւեռախույզն է, որ վեց ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բեւեռում. ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում։ Ինձ նման գրասեղանի առջեւ աշխատողը հազիվ թե պատկերացնի, թե ինչ է դա, սակայն աշխարհագրագետները, ճանապարհորդ հետազոտողներն ու հատկապես բեւեռախույզները շատ լավ գիտեն, թե ինչ խիզախ, կամային ու նպատակային պետք է լինի մարդու տեսակը, որ հաղթահարի անհաղթահարելին…