«Արսենալ»-ը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հինգշաբթի ուշ երեկոյան սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և մեկ շաբաթից կայանալիք պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ: Դաշտի տերերից երկուական գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Լակազեթը և Աարոն Ռամսին, հյուրերի միակ գնդակը խփեց Ալեքսանդր Գոլովինը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, 61-րդ րոպեին նրան խաղադաշտում փոխարինեց Ալեքս Իվոբին... Читать дальше...