Ինչպես Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի առաջին օրհներգը ստեղծեց ու կապիտան դարձավ
Կար ժամանակ, երբ Եթովպիայում ապրում էր մի քանի հազար հայ։ Հայկական համայնքը ոչ միայն մեծաթիվ էր, այլև ազդեցիկ՝ հայերը զբաղեցնում էին բարձր պաշտոններ, վայելում հեղինակություն, նրանց վստահում էին պետական կարևորության գործեր։ Օրինակ` Եվրոպայում Եթովպիան ներկայացնող առաջին դիվանագետը եղել է հայազգի Մաթևոսը, ում 1512-ին կայսրը նշանակել է Պորտուգալիայում դեսպան, իսկ Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի վերջին կայսեր հրամանով հեղինակել է առաջին պետական օրհներգը։