«Ուրվականների որսորդները» ֆիլմի նոր մասի ռեժիսորը խոստացել է չշեղվել օրիգինալ ֆիլմից
Ամերիկացի ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանը վստահեցրել է, որ «Ուրվականների որսորդները» ֆիլմի նոր մասը լինելու է 1984թ. նկարահանված օրիգինալ կինոնկարի ոճով:
Ինչպես նշում է hollywoodreporter.com կայքը, ռեժիսորն ընդգծել է, որ ֆիլմը նկարահանում է «Ուրվականների որսորդներ»-ի ամենահավատարիմ երկրպագուների համար:
Ռայթմանը մանրամասնել է, որ իր ֆիլմը որևէ ընդհանուր բան չի ունենա 2016թ. Փոլ Ֆեյգի նկարահանած ու ամբողջովին կանանցից բաղկացած դերասանական կազմով ռիմեյքի հետ, որն այդքան էլ մեծ հաջողություն չի ունեցել:
«Մենք ամեն կերպ փորձում ենք չշեղվել օրիգինալ տեխնիկայից, ու նպատակ ունենք ֆիլմը վերադարձնելու երկրպագուներին»,-նշել է ռեժիսորը, որն օրիգինալ ֆիլմի ռեժիսոր Այվան Ռայթմանի որդին է:
Sony կինոստուդիան նոր ֆիլմի պրեմիերան կկազմակերպի 2020թ. հուլիսի 10-ին: