ԱՄՆ-ում ձերբակալել են ադրբեջանցի գործարարի սպանության համար կասկածվող անձին
Փետրվարի 18-ին ԱՄՆ Դալլաս քաղաքում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Էլչին Խալիլովի սպանության համար կասկածվող անձը, հաղորդում է WBTV հեռուստաալիքը:
Ձերբակալվածը 28-ամյա Թայրոն Լամարկ Միլլերն է, որին մեղադրանք է առաջադրվել սպանության, գողության և զենքի ապօրինի օգտագործման համար:
Սպանությունը տեղի էր ունեցել հունվարի 14-ին՝ Տեխաս նահանգի Շառլոթ քաղաքում՝ 29-ամյա ադրբեջանցի Էլչին Խալիլովին պատկանող բջջային հեռախոսների խանութում:
Խալիլովը պարանոցի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, որից հետո նրան հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը: