Միշել Լին դարձել է նավակով օվկիանոսը միայնակ հատած առաջին ավստրալուհին
Քառասունվեցամյա թիավարող Միշել Լին, ցանկանալով ապացուցել իր անկախությունը, դարձել է Ատլանտյան օվկիանոսը նավակով միայնակ հատած առաջին ավստրալուհին:
Ինչպես գրում է The Guardian-ը, նախքան Անտիգուայի ափ հասնելը, ավստրալուհին 68 օր է անցկացրել օվկիանոսում:
«Սա ինձ համար անկախության հարց էր: Ես ցանկանում էի ապացուցել, որ կարող եմ առանց որևէ մեկի ապրել»,-նշել է կինը՝ խոստովանելով, որ այլևս չի ցանկանում միայնակ մնալ:
Հայտնի է, որ Լին Կանարյան կղզիները լքել է դեկտեմբերի 12-ին ու, հաղթահարելով 5 000 կմ, հասել Անտիգուա: Նա օրական թիավարել է առնվազն տասը ժամ ու քնել փոքր խցիկում: Այս ընթացքում ավստրալուհին նիհարել է 14 կգ:
Հատկանշական է, որ սա Լիի համար առաջին ռեկորդը չէ. 2017թ. նա ճանաչվել է թիավարելու միջոցով 1000 կմ հեռավորությունն ամենաարագ հաղթահարած կինը: