Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է փնտրել զինված ահաբեկչին
Ֆրանսիայում անվտանգության ուժերը շարունակում են փնտրել 29-ամյա զինված ահաբեկչին, ով Սուրբ Ծննդյան տոնավաճառում հարձակման պահին բղավել է «Ալլահ աքբար»։
Դատախազը դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ հաշվի առնելով նրա ընտրած թիրախը, գործելակերպը, վկաների ցուցմունքները գործի են անցել նաև ոստիկանության հակաահաբեկչական մարմինները:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով երեք մարդ սպանվել է, 12-ը՝ վիրավորվել։