«Մենք չենք հարցնում Ռուսաստանին, թե ինչ անել մեր իսկ հողում». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ծանր գին կվճարի, եթե որոշի հարվածել Ուկրաինային: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում՝ Ուլրաինայում անցկացվող «Մաքուր երկինք-2018» զորավարժությունների մասին հրապարակման մեջ:
«Մենք պատերազմում ենք ազատության և ժողովրդավարության համար: Մենք շատ ենք գնահատում մեր գործընկերներ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ցուցաբերած ամուր ու վստահելի դիրքորոշումը: Մենք չենք հարցնում Ռուսաստանին, թե ինչ անել մեր իսկ հողում», - ասել է Պորոշենկոն:
Բացի այդ՝ զորավարժություններից հրապարակված տեսանյութին կից Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ ուկրաինացի զինվորականները կարող են շատ բան սովորեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների իրենց գործընկերներին, քանի որ գտնվում են ՌԴ-ի հետ հիբրիդային պատերազմի պայմաններում:
«Մաքուր երկինք-2018» ռազմաօդային զորավարժություններն Ուկրաինայի Խմելնիցկի շրջանում մեկնարկել են հոկտեմբերի 8-ին և կավարտվեն հոկտեմբերի 19-ին: Դրանց մասնակցում են նաև Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռումինիայից ու ԱՄՆ-ից ժամանած զինվորականներ: