Մոնիկա Բելուչին՝ Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին չի հոգնում կրկնել, որ սեքսուալությունն ու կանացի հմայքը կապ չունեն տարիքի հետ։ Եվ նա այս խոսքերն ապացուցում է իր իսկ օրինակով։
Չնայած որ կրքոտ իտալուհին արդեն 53 տարեկան է, այնուհանդերձ, նրա ամեն մի երևան գալը բուռն զգացողություն է առաջացնում ինչպես արական, այնպես էլ իգական սեռի միլիոնավոր ներկայացուցիչների շրջանում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, բացառություն չէ նաև գեղեցկուհու հայտնվելը Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի կարմիր գորգին, որի վրա Բելուչին ներկայացել է իր խիստ գրավիչ մարմնաձևերն ընդգծող Dolce&Gabbana ժանյակավոր, երկարափեշ զգեստով։
Հայտնի է, որ այս տարի փառատոնն անցկացվել է 10-րդ անգամ՝ ֆրանսիական Լիոնում: