Պատահական լուսանկարներ, որոնք արվեստի գործեր են հիշեցնում (լուսանկարներ)
Արվեստն ամենուր շրջապատում է մեզ, և խոսքը ոչ միայն հայտնի վարպետների աշխատանքների, այլ նաև՝ բնության հրաշքների ու սովորական թվացող ամենօրյա պատահականությունների մասին է:
Այսպես, արվեստ կարելի է անվանել սառնամանիքի հետևանքով ապակու վրա առաջացած նախշերը, գունավոր պատուհանների միջից առարկաների ու մարդկանց վրա ընկնող լույսը, քրտնած ապակու հետևում գտնվող պատկերները, արևի արտացոլանքը ջարդված ապակու մեջ, և այլն:
Bored Panda-ն պատահական լուսանկարների հավաքածու է կազմել, որոնք ապացուցում են՝ պետք է ուշադիր լինել ու նկատել մեզ շրջապատող այն բոլոր մանրուքները, որոնք ավելի հետաքիքիր ու գեղեցիկ են դարձնում կյանքը: