Արծրուն Հովհաննիսյանը հայկական դիրքերից երևացող ադրբեջանական տարածքների լուսանկարներ է հրապարակել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի Օրդուբադ քաղաքից և մոտակա գյուղերից։ Լուսանկարներն արված են հայկական դիրքերից:
«Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»,– գրել է ՊՆ խոսնակը: