Վրաերթ Իջևան-Երևան ճանապարհին. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 20-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Ռուբեն Հ.-ն վարելով «Օպել Վեկտրա» մեքենան, Իջևան-Երևան ճանապարհի 85-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1956 թվականին ծնված Սամվել Իսակովին։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս ստացած մարմնական վնասվածքներից «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն: