ԱՄՆ-ում սպանել են Ջորջ Բուշ ավագի սրտաբանին
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում անհայտ անձը սպանել է նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի սրտաբանին, հայտնում է USA Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել Տեխասի բժշկական կենտրոնի մոտակայքում: Զոհը և մարդասպանը դեպի իրար ընթանալիս են եղել հեծանիվներով: Երբ նրանք հավասարվել են, մարդասպանը երկու կրակոց է արձակել: Բժիշկ Մարկ Հաուսկնեխտը մահացել է ստացած վնասվածքներից:
Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա 30 տարեկանի մոտ սպիտակ կամ լատինաամերիկացի տեղամարդ է, ճաղատ և արևային ակնոցով:
Նախկին նախագահի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել բժշկի ընտանիքին, գործընկերներին և ընկերներին:
«Մարկը հիանալի սրտաբան էր և լավ մարդ: Ես միշտ շնորհակալ կլինեմ նրան իր բացառիկ և կարեկցող վերաբերմունքի համար: Աղոթում ենք նրա ընտանիքի համար»,- հայտարարել է Բուշ ավագը: