Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների խառնաշփոթն ու հաշվարկը
Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 9-ին հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հուլիսի 12-ին մայրաքաղաքի ավագանին ընդունեց հրաժարականը և քաղաքապետի արտահերթ ընտրությունը նշանակեց հուլիսի 16-ին: Սակայն առ այսօր Երևանի ավագանին չի ընտրել քաղաքապետ, և ըստ ամենայնի դա տեղի չի ունենա: Քանզի դրան հաջորդող գործողությունների առումով կա իրավակարգավորումների անհստակություն և հակասություն, «Իրազեկ քաղաքացիների …