«Տեցի կռուգ» կոչվող հատվածում ավտոմեքենաներ են բախվել
Հուլիսի 19-ին, ժամը 08:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: