Շմայսի հորեղբոր որդին «օրենքի տառին համապատասխան» դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կառլոս Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։